«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը Վանաձորում ներկայացրել է ծրագրային դրույթները

Լոռու մարզում ներկայացված ռեյտինգային թեկնածուները եւս ներկայացրել են իրենց ասելիքն ու վաղվա Հայաստանի իրենց տեսլականը:
kongres

 

ԱԺ ընտրություններին ընդառաջ մարտի 27-ի երեկոյան Վանաձորում էին «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչները: Քաղաքի գլխավոր` Արցախ պուրակում, նրանք հանդիպել են վանաձորցիների հետ:

ՀԱԿ խմբակցությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն անդրադառնալով դաշինքի ծրագրերին` ներկայացրել է կարեւորագույն դրույթներից մի քանիսը: Ելույթով հանդես է եկել նաեւ դաշինքի առաջնորդներից Ստեփան Դեմիրճյանը` վանաձորցիներին հորդորելով ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններին քվեարկել «Կոենգրես-ՀԺԿ» դաշինքի օգտին:

Հանդիպմանը ներկա Լոռու մարզում ներկայացված ռեյտինգային թեկնածուները եւս ներկայացրել են իրենց ասելիքն ու վաղվա Հայաստանի իրենց տեսլականը:

 

«Եթե մենք ուզում ենք զարգանանք, առաջին հերթին պետք է լուծենք ներքին խնդիրները, արդարություն հաստատենք մեր երկրում: Չի կարելի շահարկել Ղարաբաղի հարցը: Մեզ հիշում եք, մեղադրում էին, թե վճռական չենք, այո, մենք զերծ ենք պահել մեր երկիրը ցնցումներից՝ նկատի ունենալով, որ կա Ղարաբաղի հարց, բայց իշխանությունները մշտապես շահարկել են այս հարցն իշխանությունը պահելու համար»,- ասել է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ստեփան Դեմիրճյանը:

*

*