Տաճատ Սարգսյան՝ եթե հաղթեն իրենք, կհաղթի նաեւ հասարակությունը

Եթե այդ Կոմկուսը ներկայացվածություն չունենա Ազգային ժողովում, ուրեմն այդ Խորհրդարանը երկու ոտքով կկաղի:
tachat-sargsyan

«Կոմունիստական» կուսակցությունը կամուրջ է անցյալի, ներկայի ու ապագայի միջեւ, եւ եթե այդ կուսակցությունը ներկայացվածություն չունենա Ազգային ժողովում, ուրեմն այդ Խորհրդարանը երկու ոտքով կկաղի:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել են Կոմկուսի ներկայացուցիչները: Պատգամավորի թեկնածու Վազգեն Սաֆարյանի խոսքով՝ իրենք ելակետ ընդունելով անցյալում ունեցած արդյունաբերության բարձր մակարդակն ու դրանից բխող մարդկանց սոցիալական բարվոք վիճակը, Ազգային ժողովում հայտնվելու դեպքում առաջինը Խորհրդարանի քննարկմանն են ներկայացնելու Հայաստանում արդյունաբերության զարգացման հայեցակարգը:

Կոմկուսի նախընտրական ցուցակը գլխավորող Տաճատ Սարգսյանի կարծիքով՝ իրենց ընտրազանգվածն օր օրի ավելանում է, եւ եթե հաղթեն իրենք, ապա կհաղթի նաեւ հասարակությունը, քանի որ իրենք իրենց հետ կբերեն կոմունիստական հասարակարգի կարեւոր մոտեցումներն ու գաղափարները` երկիրը զարգացնելու համար:

*

*