Քոչարյան՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է նշանակվի Հայաստանի ներկայացուցիչը

Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում կոնսենսուսի հասնել չի հաջողվել եւ ժամանակ է պահանջվել որոշման համար:
hapk

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ռոտացիոն կարգով պետք է նշանակվի Հայաստանի ներկայացուցիչը, իսկ Նիկոլայ Բորդյուժային փոխարինած Վալերի Սեմերիկովը ժամանակավոր պաշտոնակատար է: Այդ մասին ասել է Արտաքին գործերի փոխ-նախարար Շավարշ Քոչարյանը:

Ըստ նրա, Երեւանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում կոնսենսուսի հասնել չի հաջողվել եւ ժամանակ է պահանջվել որոշման համար: Հաջորդ հանդիպմանն էլ չի եղել Բելառուսի նախագահը, ինչը հնարավորություն չի տվել որոշում կայացնել:

Արդյունքում, հունվարի 1-ից նշանակվել է ոչ թե գլխավոր քարտուղար, այլ, ընդամենը, պաշտոնակատար եւ մոտակա գագաթնաժողովը պետք է այդ հարցում հստակություն մտցնի:

*

*