Հայությանն առնչվող` բովանդակությամբ ներիսրայելական օրակարգով բանաձեւը դատապարտված էր մերժման

«Յեշ Աթիդ» կուսակցությունն ու կառավարության ղեկավար Նաթանյահուն հիմա կենաց-մահու պայքար են մղում
kneset (2)

Այսօր շատ արագ լուր տարածվեց, որ Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը մերժվել է 41 դեմ եւ 28 կողմ ձայների հարաբերակցությամբ։ Օրինագծի հեղինակն այս անգամ 11 պատգամավոր ունեցող «Յեշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցությունն էր։ Այս կարճ տեղեկատվությունը կայծակնային արագությամբ տարածվեց հայկական լրահոսով։ Սակայն հայությանն առնչվող` բովանդակությամբ ներիսրայելական օրակարգով շրջանառված այս բանաձեւի ակունքներն այլ էին։ Որոշման նախագծի հեղինակը կառավարությանը կտրուկ դեմ արտահայտվող կուսակցությունն է, որի առաջնորդ Յայիր Լապիդը նաեւ գործող վարչապետ Նաթանյահույի դեմ առաջադրված քրեական մեղադրանքների հեղինակներից մեկն է։

Երուսաղեմի հայկական խոշորագույն ու ազդեցիկ կազմակերպությունների, այդ թվում՝ Հայ Դատի հանձնախմբի հետ հրեական կուսակցությունը չի խորհրդակցել նման նախաձեռնության համար։ Միաժամանակ, օրինագծի հեղինակը քվեարկության օրը ընտրում է ճիշտ այն ժամանակահատվածը, երբ Իսրայելում է Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը։

Պատվիրակության անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեր գործընկերների հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ նախաձեռնության հեղինակի հետ հանդիպում եղել էր երկու օր առաջ, եւ անակնկալի են եկել, որ նման առաջարկ է նա ներկայացնելու։ Բոլորը՝ բարեկամ պատգամավորներ, թե հայ համայնքի ներկայացուցիչներ, պնդում էին, որ քվեարկության դեպքում այն տապալվելու է, քանի որ «Յեշ Աթիդ» կուսակցությունն ու կառավարության ղեկավար Նաթանյահուն հիմա կենաց-մահու պայքար են մղում խորհրդարանում։

Այս պայմաններում էլ ընթացել է քվեարկությունը, երբ կառավարության ներկայացուցիչը դեմ է կանգնել առաջարկին ու, բնականաբար, ստացել համապասխան քանակով քվեներ։

*

*