Մանոյան՝ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում անելիք չունի

Կիրո Մանոյանն ասաց, որ այս հայտարարությունների բնույթը քարոզչական է, իսկ թիրախը՝ թուրքաբնակ ադրբեջանցիներն են:
kiro-manoyan

tert.am— Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում անելիք չունի: Այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը։

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը երեկ Բաքվում կրկին հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է։ Նման հայտարարությունները՝ հատկապես Օզորալի կողմից, վերջերս ակտիվացել են: Կիրո Մանոյանն ասաց, որ այս հայտարարությունների բնույթը քարոզչական է, իսկ թիրախը՝ թուրքաբնակ ադրբեջանցիներն են:

«Ադրբեջանցիների ազդեցությունը Թուրքիայում մեծանում է, ուստի չի բացառվում, որ դեսպանը որոշել է հակակշել իրավիճակը: Այնուամենայնիվ, սա նորություն չէ. Թուրքիայի ցանկությունը միշտ էլ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը մասնակցելն է: Թուրքիան նույնիսկ Հայաստանի հետ հարաբերություններն է պայմանավորում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններով»,- նշեց Կիրո Մանոյանը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տնօրենի խոսքով՝ հարցն անուղղակի կարելի է կապել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հեռանալու և գուցե նոր համանախագահի վրա ազդելու հնարավորության հետ:

*

*