Հայաստան-Արցախ ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքումը կնպաստի Արցախի միջազգային ճանաչմանը. Կիրո Մանոյան

Դաշնակցությունը կողմ է եղել ռազմական փոխօգնության վերաբերյալ...
kiro-manoyan
Լուսանկարը՝ Արմենպրեսի

Հայաստանի ու Արցախի միջև ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքումը կնպաստի Արցախի միջազգային ճանաչմանը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց  ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` խոսելով  քաղաքական օրակարգում տարիներ շարունակ խոսվող Հայաստանի ու Արցախի միջև ռազմական փոխօգնության համաձայնագրի կնքման անհրաժեշտության մասին:

Կիրո Մանոյանի խոսքով` Հայաստանի ու Արցախի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիր կնքելու մասին խոսվել է դեռ 2011թ-ից` ՀՅԴ-ի կողմից, երբ հանրությանը ներկայացվեցին ՀՅԴ քաղաքական պլատֆորմի 7 կետերը: Դաշնակցությունը այդ հարցը իր առաջնահերթ նպատակներից է հռչակել դեռ 2010-2011թթ-երից սկսած: ճիշտ է`  հարցը ակտիվ քաղաքական օրակարգ մտավ 2016թ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը հանձնարարեց ԱԳ նախարարությանը` նախապատրաստել համաձայնագրի տեքստը, սակայն այդ հարցը առկախվեց, քանի որ իշխանությունները սպասում էին պատեհ առիթի: Մինչդեռ Դաշնակցությունը կողմ է եղել ռազմական փոխօգնության վերաբերյալ համաձայնագրի շուտափույթ կնքմանը, որովհետև Հայաստանի ու Արցախի միջև ռազմաքաղաքական փոխօգնությունը, որը կար դե ֆակտո, ձգտում է իրավական ամրագրման:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

*

*