Կիրո Մանոյանը հանդիպել է «Քուրդիստանի հայրենասերների միության» ներկայացուցչի հետ

Անդրադարձ է եղել նաեւ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին:
kiro manoyan

Այսօր ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը հյուրընկալել էր Հյուսիսային Իրաքում իշխող «Քուրդիստանի հայրենասերների միություն» կուսակցության ներկայացուցիչ Հեմըն Մամրաշին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրներին, Սոցինտերնի շրջանակում Դաշնակցության հետ գործակցությանը: Անդրադարձ է եղել նաեւ այս օրերին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին:

Կողմերը հույս են հայտնել, որ խնդրի խաղաղ լուծում կգտնվի: Այսուհետ այս ձեւաչափով հանդիպումները, պայմանավորվածության համաձայն, շարունակվելու են:

*

*