Փաշինյանի հայտարարությունը, թե ինքը չի կարող ներկայացնել Արցախի ժողովրդին, պետք է օրենքով ամրագրել. Կիրո Մանոյան

«...տպավորություն ես ստանում, որ մադրիդյան սկզբունքներն այլևս գոյություն չունեն»
kiro-manoyan

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները հայկական կողմը չի համարում բանակցություն, բայց, մյուս կողմից, խոսակցություններ են գնում, որից տպավորություն ես ստանում, որ մադրիդյան սկզբունքներն այլևս գոյություն չունեն: Մասնավորապես` վերջերս «Սպուտնիկ Արմենիա»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն այս առնչությամբ ասել է՝ ո′չ հայկական կողմն է դրանց մասին խոսում, ո′չ ադրբեջանական կողմը, ո′չ էլ միջնորդները: Լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ կարելի է, ուղղակիորեն Հայաստանի հետ խոսելով և շփման գծում զինադադարի խախտումները նվազեցնելով, առնվազն շփվել, եթե ոչ՝ բանակցել: Բայց սա շարունակություն չի կարող ունենալ, որովհետև Ադրբեջանն այնպիսի մոտեցումներ է ցուցաբերում, որ պարզ չէ` համաձայն լինելո՞ւ է, որ ձևաչափը փոխվի, և Արցախի իշխանությունները ևս մասնակցեն բանակցություններին»,- նշեց նա:

Մանրամասները` այստեղ:

*

*