Հայաստան-Թուրքիա հարաբերությունները պետք է լինեն հարևանների միջև բնականոն ընթացք․ Կ․ Մանոյան

«Խնդիրն այն է, թե ինչ գնով են այդ հարաբերությունները լինելու»
kiro-manoyan

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ թե ասել է, որ շուտով նոր՝ հայ-թուրքական բանակցություններ են սկսվելու, այլ շեշտել է, որ երբ կսկսվեն այդ բանակցությունները, նախկին արձանագրությունները չեն լինի: Լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո  Մանոյանը:

Ինչ վերաբերում է Սփյուռքի վերաբերմունքին հայ-թուրքական հարաբերությունների վերսկսման հետ կապված, ապա, Մանոյանի խոսքով, Սփյուռքը դեմ չէ Հայաստան-Թուրքիա հարաբերություններին:

«Սփյուռքում կային նաև ուժեր, ովքեր Հայաստանի իշխանությունների մոտեցմանը կողմնակից էին, ուղղակի հարցն այն է, թե այդ հարաբերություններն ինչ գնով պետք է սկսվեին: Այնպես է, որ Հայաստանում էլ, Սփյուռքում էլ կային հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ընդդիմացողներ: Մեր մտահոգությունն այն չէ, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններ կսկսվեն, ընդհակառակը, մենք էլ, Սփյուռքն էլ ասում ենք, որ պետք է այդ հարաբերությունները սկսվեն՝ որպես Թուրքիայի պարտականություն: Նորից եմ ասում՝ խնդիրն այն է, թե ինչ գնով են այդ հարաբերությունները լինելու, և մենք՝ Դաշնակցությունը, այդ գնին էինք դեմ, քանի որ գտնում էինք, որ ինչ-որ բան ենք վճարում, որի համար պետք չէ վճարենք»,-ասաց Մանոյանը:

*

*