Կիրո Մանոյանը՝ Արցախի բարեկամների համաժողովի մասին

Կիրո Մանոյանն անդրադառնում է նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը․․․

Դաշնակցության Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանն ամփոփում է Արցախի բարեկամների՝ օրերս անցկացված համաժողովի արդյունքներն ու եւս մեկ անգամ ընդգծում դրա անցկացման կարեւորությունը:

Համաժողովի վերաբերյալ Ադրբեջանի կողմից արձագանք Կիրո Մանոյանը չի տեսել, սակայն չի բացառում Արցախի բարեկամների՝ «սեւ ցուցակում» հայտնվելը: Միեւնույն ժամանակ կարծում է, որ Ադրբեջանը զգուշավորություն կցուցաբերի բոլոր բարեկամներին թշնամի չդարձնելու համար:

Դաշնակցության Բյուրոյի անդամն անդրադառնում է նաեւ համաժողովին Հայաստանի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների մասնակցությանը: Ասում է՝ հրավեր ուղարկվել էր արտաքին գործերի նախարարին, ում փոխարեն ներկա էր տեղակալ Շավարշ Քոչարյանը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը եւս չի մասնակցել համաժողովին, այլ գրասենյակից ներկայացուցիչ է եղել:

Կիրո Մանոյանն անդրադառնում է նաեւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Ղարաբաղյան խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովրդի համար: ՀՅԴ Բյուրոյի անդամի կարծիքով՝ որպես մարտավարություն լավ է, որ վարչապետը հայտարարում է, որ բոլորը պետք է գոհ լինեն, սակայն անհրաժեշտ է ասել, թե որն է այդ բանաձեւը:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Հեղինակ՝

Թամարա Գասպարյան

*

*