Ադրբեջանի հիմնական նպատակը նախ այս պայմանավորվածություններից խուսափելն է․ Կիրո Մանոյան․ tert.am

«Կարծում եմ, որ շատ կարևորություն չպետք է տալ այդ չակերտավոր մեխանիզմին»
kiro-manoyan
Լուսանկարը՝ Արմենպրեսի

Կարծում եմ, որ շատ կարևորություն չպետք է տալ այդ չակերտավոր մեխանիզմին, հնարավոր է Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումները մեղմացել են, բայց չեմ կարծում, որ դա քաղաքականության փոփոխություն է:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ստեղծված օպերատիվ կապին: «Տպավորությունս այն է, որ այդ երկխոսությունը պարոն Փաշինյանի նախաձեռնությունն է եղել, և այդ երկխոսությունն ինքնին կարող է դրական լինել»,-ասաց նա և որպես զինադադարի ռեժիմը ամրապնդելու երաշխիք կարևորեց Ալիևի համաձայնությունը ԵԱՀԿ լիազորությունների մեծացման, նկարահանող սարքերի տեղադրման առումով:

«Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետի հետ առանձին այս հարցը կարգավորելու փորձեր անելով, իրականում խուսափում է այն պարտավորություններից, որը ստանձնել է 2016 թվականի ապրիլից հետո Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների արդյունքում: Ադրբեջանի հիմնական նպատակը նախ այս պայմանավորվածություններից խուսափելն է և երկրորդ նպատակը քարոզչական է, որ ցույց տա, թե առանձին էլ կարող են խոսել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի շահին, ապա Կիրո Մանոյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է ցույց տալ, որ ինքը կարող է Ալիևի հետ խոսել, պայմանավորվել, և այդ պայմանավորվածությունը իրականացվի: Նա նշեց, որ ինչ-որ տեղ Հայաստանի համար ևս քարոզչական է այս ամենը և այս պարագայում ավելի շատ ներքին լսարանին է ուղղված, իսկ Ադրբեջանի համար թիրախն արտաքին լսարանն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

*

*