Խորհրդարանը հաստատեց գաղտնալսման հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի անդամների թիվը

Այսպիսով՝ հանձնաժողովը կունենա 11 անդամ։

ՀՀ ազգային ժողովը հաստատեց գաղտնալսման և հրապարակման դեպքի մանրամասները քննելու նպատակով ստեղծված ԱԺ Քննիչ հանձնաժողովի անդամների քանակը։ Այսպիսով՝ հանձնաժողովը կունենա 11 անդամ։

«Հանրապետական կուսակցություն» խմբակցությունն ունի 5 անդամի տեղ, «Ծառուկյան» խմբակցությունը՝ 3, «Ելք» խմբակցությունը՝ 2, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը՝ 1։

 

 

*

*