«Այս դադարն օգտագործում ենք համապատասխան հետևություններ անելու և առաջիկա գործողություններին նախապատրաստվելու համար»

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Սեյրան Օհանյանը նշեց...
seyran-ohanyan

yerkir.am — ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց սահմանին տիրող իրավիճակի մասին: Նախարարը նշեց, որ միջնորդավորված ջանքերի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ դադարեցնել կրակը:

«Գլխավոր շտաբի պետերը Մոսկվայում հանդիպել են և եկել այն եզրակացության, որ պետք է ժամանակավորապես դադարեցնել կրակը: Մեզ համար հասկանալի է, որ տվյալ իրավիճակում ԼՂՀ ՊԲ շտաբի պետի մասնակցությունն այնքան էլ նպատակահարմար չէր մարտական գործողությունների այս դժվարին պայմաններում: Բանակցային այս պայմաններում նպատակահարմար չգտանք ԼՂՀ-ի մասնակցությունը, բայց բոլորիս համար հասկանալի է, որ ԼՂՀ-ն` որպես հակամարտության կողմ, մաս պետք է կազմի բանակցային գործընթացին: Այս դադարը օգտագործում ենք համապատասխան հետևություններ անելու և առաջիկա գործողություններին նախապատրաստվելու համար»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով` ՊԲ-ն պատրաստ է ցանկացած ոտնձգության և կանխարգելիչ միջոցառումների իրականացման:

*

*