Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները նստել են Վարդանանց-Խանջյան խաչմերուկում

Երթևեկությունը կաթվածահար վիճակում է
xanjyan-pashinyan

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Խանջյան փողոց և Վարդան Մամիկոնյանի արձանի հատվածում փակեցին փողոցը: Նրանք նստեցին Վարդանանց-Խանջյան խաչմերուկի երթևեկելի հատվածում:

Երթի մասնակիցները Խանջյան փողոց են հասել Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան պողոտա, այնուհետև Մաշտոցի պողոտայով, Կորյունով, Չարենցով, Հերացու խաչմերուկով քայլելուց հետո:

Մինչ այդ ոստիկանության ներկայացուցիչները կարողացել էին Հերացու հատվածից հեռացնել փողոցում նստած և երթևեկը խաթարած անձանց:

cucararner-xanjyan

pashinyan-khanjyan

*

*