ԿԳ նախարարը բացատրել է, թե ինչու պարտադիր չէ, որ շատ թվեր լինեն

Բյուջեն չեն գրում փորձագետների համար, գրում են քաղաքացիների համար։
arayik-harutyunyan

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց`  ինչու էին ընդդիմադիր ժամանակ քննադատում ՀՀԿ-ին կառավարության ծրագրի մեջ թվերի պակասի համար։ Ըստ նրա` նախկին ռեժիմի պայմաններում դա լրացուցիչ լծակ էր ընդդիմության համար` ճնշում գործադրելու կառավարության վրա, որովհետև կոնկրետ թվի համար կարող էին լրացուցիչ պատասխան պահանջել:

«Հիմա, երբ կան ազատ ու արդար ընտրություններ, այն, ինչը գրված է կառավարության ծրագրում, եթե չի իրագործվել, քաղաքացին այս պահին ունի ընտրելու հնարավորություն, ինքն իր համար անձնական գնահատական կտա ու կտա հավանություն կամ չի տա գործող իշխանությանը։ Կառավարության ծրագրի մեջ պարտադիր չէ, որ լինեն շատ թվեր, որովհետև ծրագիրն ընդունելուց անմիջապես հետո ընդունվում է գործողության ծրագիր ու տարեկան ծրագիր, որոնցում արդեն յուրաքանչյուր տարվա համար կան շատ կոնկրետ ցուցանիշներ»,-նշեց  նախարարն` ավելացնելով, որ բյուջեն չեն գրում փորձագետների համար, գրում են քաղաքացիների համար։

*

*