ՀՀԿ-ն եկել էր քաղցրավենիքով, «Ազատ դեմոկրատները»՝ ծաղկեփնջով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրացուցակների հանձնման գործընթացը շարունակվում է։
kyh

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրացուցակների հանձնման գործընթացը շարունակվում է։ ՀՀԿ-ն ընտրացուցակները բերել էր՝ հետն էլ մեկ տուփ քաղցրավենիք, իսկ «Ազատ դեմոկրատները» եկել էին ծաղկեփնջով։ Ցուցակները հանձնեց նաեւ ԲՀԿ-ն։

ԿԸՀ նախագահի տեղակալ Արմեն Սմբատյանը լրագրողներին հայտնեց, որ կուսակցությունների տարածքային և համամասնական ցուցակների գրանցումը ԿԸՀ-ն պետք է իրականացնի 10 օրվա ընթացքում:

«10 օրվա ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նայում է բոլոր փաստաթղթերը: Եթե լինում է շտկումների կարիք, մենք դիմում ենք կուսակցությանն այդ շտկումները իրականացնելու համար, իսկ եթե լինում են ավելի բովանդակային խնդիրներ, այդ դեպքում մենք կարող ենք նիստ գումարել և կուսակցությանը 48 ժամ ժամանակ հատկացնել` թերությունները վերացնելու համար»,- ասաց Սմբատյանը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները