Հայաստան է ժամանել Ղրղզստանի նախագահը

Աթամբաեւը Հայաստան է ժամանել` մասնակցելու hոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին:
atambayev

Հայաստան է ժամանել Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը: Երևանի «Զվարթնոց Արմենիա» օդանավակայանում Ղրղզստանի նախագահին դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Աթամբաեւը Հայաստան է ժամանել` մասնակցելու hոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որը կվարի Կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշում կկայացնեն նաև Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ:

*

*