Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Բակո Սահակյանին

Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահին:
garegin-b

Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին` նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու առիթով:

«Ուրախ ենք, որ Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխություններից հետո Արցախի մեր ժողովուրդն ի դեմս երկրի Ազգային ժողովի, պետությունը ղեկավարելու պատասխանատու առաքելությունը առաջիկա տարիներին դարձյալ վստահեց Ձեզ՝ բարձր գնահատելով Ձեր հայրենասիրությունը, հմտություններն ու կարողությունները և հարուստ փորձառությունը», — մասնավորապես ասված է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձում:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները