Կասպրշիկին մտահոգել է Արցախում հայ զինվորի մահվան դեպքը

Մահվան ելքով միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա․ ՀՀ ՊՆ
zinvor-mah

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 26-ին հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Դավիթ Տոնոյանը դեսպանին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 25-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն անթույլատրելի է համարել հրադադարի խախտման փաստը և ընդգծել, որ մահվան ելքով միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Դեսպան Կասպրշիկն իր հերթին մտահոգություն է հայտնել տեղի ունեցած միջադեպի և դրա արդյունքում մարդկային կորստի վերաբերյալ, խոստացել է քայլեր ձեռնարկել իրադրության հետագա ապակայունացումից խուսափելու համար:

*

*