Սերժ Սարգսյանն ընդունել է Կարո Փայլանին

Կարո Փայլանը ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը
Karo-Paylan

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին:

Նախագահը ողջունել է հայազգի պատգամավորին, կարևորել համահայկական օրակարգի խնդիրների քննարկմանը նվիրված Հայաստան-սփյուռք 6-րդ համաժողովին նրա մասնակցությունը և այդ խնդիրների լուծմանն իր նպաստը բերելու պատրաստակամությունը:

Կարո Փայլանը Սերժ Սարգսյանին ներկայացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայիս վիճակը, զրուցել համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ, որոնց հայազգի պատգամավորն անդրադառնում է նաև Թուրքիայի խորհրդարանում:

*

*