Կարո Փայլանը ցանկանում է լինել կամուրջ հայ-թուրքական հարաբերությունների համար — Երկիր Մեդիա

Կարո Փայլանը ցանկանում է լինել կամուրջ հայ-թուրքական հարաբերությունների համար

«Ուրախ եմ, որ Հայաստանը տեսա շատ ավելի ուժեղ եւ ինքնավստահ այս անգամ»։

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թե Թուրքիայի, թե Հայաստանի համար վնաս է համարում հարաբերությունների սառած վիճակը:

Լրագրողների հետ զրույցում Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Փայլանը նշեց, որ այցի նպատակը միայն համաժողովը չէր, այլ հայ-թուրքական կապերը, որոնց  համար պատգամավորը ցանկանում է լինել կամուրջ: «Ցանկանում եմ օգնել մի քիչ բացել երկխոսությունը»,-նշեց նա:

Պատգամավորը նշեց, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ նա քննարկել է հենց հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:

«Ուրախ եմ, որ Հայաստանը տեսա շատ ավելի ուժեղ եւ ինքնավստահ այս անգամ: Մենք՝ ժողովրդավարներս, ավելի մեծ պատասխանատվություն ունենք, եւ ես այստեղ եմ այդ պատասխանատվության համար»,ասաց  Կարո Փայլանը:

*

*