Կարեն Կարապետյանը քվեարկեց հանուն ժամանակակից Երեւանի

Անդրադառնալով քաղաքում տրանսպորտի խնդրին՝ վարչապետն ասաց.
karen-karap,-yntr

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տիկնոջ հետ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն կատարեց 4/53 ընտրատեղամասում: Վարչապետը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Երևանը ցանկանում է տեսնել ժամանակակից, կառավարման ճկուն համակարգով՝ ուղղված երևանցիների պահանջների կատարմանը:

Հարցին՝ ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանն այն քաղաքապետի  թեկնածուն է, որին կուզեր տեսնել քաղաքի ղեկավարի պաշտոնում՝ Կարեն Կարապետյանն ասաց՝ այո:

Անդրադառնալով քաղաքում տրանսպորտի խնդրին՝ վարչապետն ասաց. 

«Տրանսպորտի վիճակը տեսել եմ և համարում եմ, որ դա շատ վատ և ոչ հարմար ձև է մարդկանց տեղափոխման համար, այդ իսկ առումով վստահ եմ, որ Տարոն Մարգարյանն այդ հարցի շուրջ իր տեսլականը հայտարարել է: Բազմաթիվ հարցեր կան, որ իրենց հերթին հասնում են, կան խնդիրներ, որ չորս տարի չեն լուծվում, բայց դա չի նշանակում, որ հինգերորդ տարում չեն լուծվելու: Մենք ունենք սահմանափակ կարողություններ, ֆինանսներ, դրվում է խնդիրների լուծման հերթականություն»:

4/53 ընտրատեղամասում ընտրողների թիվը 2000 է, ժամը 10:00-ի դրությամբ քվեարկության եկել էր 50 մարդ:

*

*