Անընդունելի են ՍԾՏՀ գործունեությունը քաղաքականացնելու փորձերը. Կարեն Նազարյան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հայտարարեց․․․
sevcovyan

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հայտարարեց՝ անընդունելի են Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու որոշ փորձերը: Այս մասին պաշտոնյան հայտարարեց Երևանում կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստի ավարտից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ:

«Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության կառույց է, այդ իսկ պատճառով գտնում ենք, որ անթույլատրելի են որոշ փորձերը քաղաքականացնելու կազմակերպության գործունեությունը՝ իր լիազորությունների շրջանակը գերազանցող և կանոնադրությանը հակասող քաղաքական բնույթի փաստաթղթեր ընդունելու եղանակով»,- ասաց նա:

Նախարարի տեղակալը նկատեց, որ հատկապես վերջին տարիներին այդ առումով աչքի է ընկնում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, որի շրջանակներում ընդունվում են քաղաքականացված հայտարարություններ ու հռչակագրեր: «Այս մասին այսօր առիթ ունեցանք խոսելու անդամ երկրների ներկայացուցիչների հետ»,-տեղեկացրեց Կարեն Նազարյանը:

*

*