«Արցախի անկախության ճանաչման գործընթացը փուլերի բաժանել չի կարելի»

Ըստ Կարեն Միրզոյանի՝ Արցախի անկախությունը յուրաքանչյուր հայի համար մի խորհուրդ է, որը,,,
karen-mirzoyan

Արցախի անկախությունը  յուրաքանչյուր հայի համար մի խորհուրդ է, որը մեզ դրդում է նայել դեպի ապագան և այն անելիքներին, որ մենք ունենք իրագործելու, որպեսզի հասնենք մեր համազգային իղձերի իրականացմանը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

«Ես կարծում եմ, որ Արցախի անկախության ճանաչման գործընթացը փուլերի բաժանել չի կարելի: Դա պրոցես է, որ մենք շարունակելու ենք երկար տարիներ, և այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք ենք ծավալում: Արցախի ճանաչումը ոչ միայն արցախցիների, այլ նաև համայն հայության միահամուռ ջանքերով է արվում»,- նշել է  Միրզոյանը:

*

*