Կարեն Կարապետյանը ներկայացրեց ՀՀԿ-ին անդամակցելու պատճառները

Ըստ նրա, յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան:
karen-karapetyan

Կարապետյանը, մեկնաբանելով իր՝ ՀՀԿ-ին անդամակցելու որոշումը, ասաց, որ վարչապետի պաշտոնը ստանձնելով` ինքը դարձել է մասնակիցը փոխելու և փոխվելու նոր գործընթացի` վերցնելով պատասխանատվության իր բաժին բեռը:

Կարապետյանը պարզաբանեց, որ վարչապետի պաշտոնին իրեն հրավիրել է Հանրապետության նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Հետեւաբար, ըստ նրա, յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ կառավարությունը: Վարչապետի խոսքով` եթե նույնիսկ հաշվի չառնենք իր նշած այս կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչո՞ւ չեն ստեղծել մեկ այլ կուսակցություն, որը կլիներ իր քաղաքական հենարանը.

«Ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարց և երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից ու զարգացումներից»:

Վրաչապետը վստահեցրեց, որ փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան կարող է լինել ՀՀԿ-ն, քանի որ իրեն հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, և այնտեղ իր համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան: Այս նոր իրավիճակում իր ընկերներից և համախոհներից շատերը ցանկանում են միանալ գործընթացին, բայց պարտադիր չէ, որ կառավարության անդամներն անդամակցեն ՀՀԿ-ին։

Կարապետյանն ասում է՝ դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է։ Ըստ վարչապետի, ինչպես մյուս կուսակցությունները,  ՀՀԿ-ն եւս ոչ միշտ է եղել արդյունավետ, բայց, ըստ նրա, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որ գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը։

Մեկ Մեկնաբանություն
  • Կարեն Կարապետյանը ներկայացրեց ՀՀԿ-ին անդամակցելու պատճառները — Armenian National Committee of America
    24 ноября 2016 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: Կարեն Կարապետյանը ներկայացրեց ՀՀԿ-ին անդամակցելու պատ… […]

  • *

    *