Վարչապետի 1 տարվա «դրայվը» (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնավարման մեկ տարին ամփոփել ենք հենց իր առավել ուշագրավ հայտարարություններով, դիտողություններով:

Ուղիղ մեկ տարի առաջ կառավարության ղեկավարը փոխվեց: Ինչի հանգեցրեց վարչապետի փոփոխությունը՝ հասարակության գնահատականի հարց է:

Փոփոխություններ եղան կառավարությունում, պետական համակարգի գործելաոճում: Շատերը սկսեցին նմանակել Կարեն Կարապետյանին, անգամ հագուկապով ու խոսելաոճով: Նա գյուղացուց պահանջեց դառնալ ֆերմեր, պաշտոնյաներից՝ խնայողություններ անել:

Կմնա՞ վարչապետի պաշտոնում երկրորդ տարին Կարեն Կարապետյանը՝ դեռեւս ինտրիգ է, որը կբացահայտվի ընդամենը մի քանի ամսից: Իսկ այսօր վարչապետի պաշտոնավարման մեկ տարին ամփոփել ենք հենց իր առավել ուշագրավ հայտարարություններով, դիտողություններով:

Առանց խոսքի ու առանց մեկնաբանության:

Հեղինակ՝

Աննա Դավթյան

*

*