Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ

Հաստատվել է փորձագիտական խորհրդի կազմը։
karen-karapetyan-25042018

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է Ռուսաստանի դաշնության կառավարությանը կից փորձագիտական խորհրդի նախագահության անդամ: Որոշումը ստորագրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Խորհուրդը մշտական գործող մարմին է, որի անդամների թիվը հասնում է 15-ի, ովքեր ձեւավորում են դրա գործունեության հիմնական ուղղություններն ու դիրքորոշումները ռազմավարական հարցերում:

Փորձագիտական խորհրդի կազմում են նաեւ ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը եւ Ռուսաստանի 3 նախկին վարչապետներ՝ Վիկտոր Զուբկովը, Սերգեյ Ստեպաշինը եւ Միխայիլ Ֆրադկովը։

*

*