Կարեն Կարապետյանը գնում է հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ

«Ես միջնորդելու եմ գլխավոր դատախազին, որպեսզի ԱԺ-ից հետ վերցվի միջնորդությունը»։

ՀՀ փոխվարչապետ Կարեն Կարապետյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ գնում է հանդիպելու ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ես միջնորդելու եմ գլխավոր դատախազին, որպեսզի ԱԺ-ից հետ վերցվի միջնորդությունը։ Հույս ունեմ, որ այնքան տրամաբանություն կունենանք, որ ցույց տանք ամբողջ աշխարհին, որ անկած նրանից, թե ինչքան բարդ խնդիր կա, կարող ենք նստել եւ տրամաբանական լուծում գտնել»։

*

*