ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Կարեն Կարապետյանին

Կառավարության ղեկավարը կարեւորել է նման ձեւաչափով պարբերական հանդիպումները:
amn-despan-mils-karen

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Կառավարության ղեկավարը կարեւորել է նման ձեւաչափով պարբերական հանդիպումները, որոնք լավ հնարավորություն են հայ-ամերիկյան համագործակցության ընթացքի եւ զարգացման հեռանկարների շուրջ մտքեր փոխանակելու համար:

Դեսպան Միլսն ԱՄՆ կառավարության անունից շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգի եւ համատեղ ծրագրերի շուրջ: Քննարկվել են ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկային եւ մաքսային, դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությանը վերաբերող մի շարք  հարցեր:

Կարեն Կարապետյանն ու Ռիչարդ Միլսը անդրադարձել են նաեւ էներգետիկայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում երկկողմ գործակցության խորացման հեռանկարներին:

 

*

*