Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել

Դմիտրի Մեդվեդեւը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին
karen-karapetyan-Medvedev2

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռախոսազրույց են ունեցել։

Երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների ընթացիկ հարցերը և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Դմիտրի Մեդվեդեւը աջակցություն է հայտնել բարեկամ հայ ժողովրդին և ընդգծել սահմանադրական իրավական դաշտում իրավիճակի պահպանման կարեւորությունը:

Զրույցի ընթացքում նաեւ անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցերին:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները