Կարեն Կարապետյան. «Պետք է գտնենք մարդկանց, ովքեր առաքելություն են տեսնում»

Նա ընդգծեց, որ այս պահին չի կարելի խոսել պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին:
varchapet-karen

Վարչապետ Կարեն Կարապետյանը պետական կառավարման համակարգի արդյունավետության հարցում կարևորում է պրոֆեսիոնալ կադրերի ներգրավումը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարեն Շահմուրադյանի հարցին՝ ինչպե՞ս՞ է կառավարությունը պատրաստվում հրապուրել մասնավոր հատվածում առավել բարձր աշխատավարձով աշխատող պրոֆեսիոնալ կադրերին և նրանց բերել պետական համակարգ, վարչապետն ընդգծեց, որ այդ հարցի պատասխանը դեռ չունի, սակայն վաղ թե ուշ դրան անդրադառնալ է հարկավոր:

«Մենք պայմանավորվել ենք, որ անկեղծ ենք խոսելու: Ես չգիտեմ, իսկապես չգիտեմ: Մենք պետք է գտնենք մարդկանց, ովքեր առաքելություն են տեսնում»,- հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Նա ընդգծեց, որ այս պահին, երբ կառավարությունը բազմաթիվ խնդիրներ ունի լուծելու, չի կարելի խոսել պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման մասին, սակայն վաղ թե ուշ այդ հարցին անդրադառնալու են, քանի որ հակառակ դեպքում հնարավոր չի լինի ունենալ որակյալ կառավարիչներ:

*

*