«Ի դեմս ԱՄՆ ՄԶԳ-ի ունենք վստահելի գործընկեր». վարչապետ

Վարչապետն այսօր ներկա է գտնվել USAID համագործակցության 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:
karen-karapetyan-mils

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) համագործակցության 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Վարչապետը շնորհավորել է 25-ամյա արդյունավետ համագործակցության և բազմաթիվ ծրագրերի իրականացման համար, որոնք միանշանակ դրական ազդեցություն են ունեցել Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման համար, ամրապնդել են երկկողմ մշակութային և ուղղակի պարզ մարդկային կապերը: Իր ելույթում Կարեն Կարապետյանը նշել է.

 «1992 թվականից սկսած մենք՝ ի դեմս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ունենք վստահելի գործընկեր: Գործակալության հետ միասին այս տարիներին իրականացրել ենք համատեղ աշխատանք՝ տվյալ ժամանակաշրջանի պահանջմունքներից ելնելով և շեշտը դնելով այն մարտահրավերների վրա, որոնք առավել արդիական են եղել կոնկրետ այդ պահին և իրավիճակում:

Ներկայում շարունակում ենք աշխատել մեր ամերիկյան գործընկերների հետ տնտեսական աճի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, սոցիալական և կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիիվ ծրագրերի վրա:

Ամբողջությամբ՝ այստեղ։

*

*