«Վիճակը միանգամից փոխելու համար կախարդական փայտիկ չկա». Կարեն Կարապետյան

«Փոփոխությունների շուտ մի սպասեք»,-ասաց վարչապետը,- դրանք միանգամից չեն լինի եւ չեն երեւա: Սկզբնական փուլում ճշտվելու է՝ ինչը փոխել, որ ուղղությամբ:
karen-karapetyan

Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել հազիվ երկու օր, նոր կառավարությունը դեռ չի ձեւավորվել, ծրագիրը չի ներկայացրել: Ենթադրվում էր, որ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին չի գա, թե գա էլ՝ չի խոսի: Դահլիճ նա մտավ հատուկ մուտքից, մի քանի հեռահար ողջույն, ու ամբողջ ժամ ու կես նորանշանակ վարչապետը հետեւում, մի քիչ էլ ուսումնասիրում էր դեռեւս չնշանակված նախարարներին, մինչեւ իրեն էլ հարց տվեցին՝ նոր կառավարության կիսատ մնացած ծրագրի, կադրային քաղաքականության, սպասվող փոփոխությունների մասին:

Ի՞նչ կազմ է ունենալու նոր կառավարությունը, որքանո՞վ է օգտագործվելու նախորդ կառավարության ծրագիրը, ե՞րբ են երեւալու փոփոխությունները: Այս եւ այլ հարցերի վարչապետը բավական անկեղծ պատասխաններ է տվել՝ հայտարարելով, որ Հայաստանի տնտեսությունը չափազանց ծանր վիճակում է.

«Կախարդական փայտիկ» վիճակը միանգամից փոխելու համար չկա, բայց կոնկրետ քայլեր կձեռնակրվեն»- ասել է Կարեն Կարապետյանը:

Ծրագիր կօգտագործեն, կադրերին կընտրի բացառապես նրանց պրոֆեսիանոլիզմից ելնելով: Լավ կադրերի խնդիր կա, բայց դա խնդիր է ոչ միայն Հայաստանի համար:

«Փոփոխությունների շուտ մի սպասեք»,-ասաց վարչապետը,- դրանք միանգամից չեն լինի եւ չեն երեւա: Սկզբնական փուլում ճշտվելու է՝ ինչը փոխել, որ ուղղությամբ:

«Խորհրդարանի հետ նոր վարչապետը խոստացավ աշխատել բաց ու անկեղծ: Անկեղծորեն էլ հայտարարեց՝ տնտեսության վիճակը լավ չէ:

Հարցուպատասխանի ավարտից հետո նոր վարչապետի ձեռքը սեղմելու համար պատգամավորների ու նախարարների հերթ էր գոյացել:

*

*