Կարեն Կարապետյանը ցավակցել է Ուզբեկստանի իր գործընկերոջը

Ուղևորատար ավտոբուսի հրդեհը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:
karen-karapetyan

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 19-ին ցավակցական հեռագիր է հղել Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին՝ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում ուղևորատար ավտոբուսի հրդեհի կապակցությամբ, որը Ուզբեկստանի քաղաքացիների մահվան պատճառ է դարձել:

«Խորապես ցնցված եմ Ղազախստանի Ակտյուբինսկի շրջանում  կատարված ողբերգության փաստով: Խնդրում եմ իմ խորին ցավակցություններն ու կարեկցանքի խոսքերը  փոխանցել զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին,  իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում մաղթել»:

*

*