«Պետք է տույժեր կիրառել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ»

Կարեն Կարապետյանը կարևորում է առողջ ապրելակերպի ապահովումը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է առողջ ապրելակերպի ապահովումը և անչափահասներին ծխախոտի ու ալկոհոլային խմիչքները վաճառելու արգելքի սահմանումը:

«Հասարակությունից ստանում ենք արձագանքներ՝ 18 տարին չլրացած անձանց ծխախոտ և ալկոհոլային խմիչքներ վաճառելու կապակցությամբ: Իրականացված ուսումնասիրությունները բավական մտահոգիչ են: Պետք է տույժեր կիրառել 18 տարին չլրացած անձանց ծխախոտ ու ալկոհոլ վաճառողների նկատմամբ»,- ասաց վարչապետը:

Կարեն Կարապետյանը տեղական ինքնակառավարման մարմիններին առաջարկեց պատշաճ վերահսկողություն սահմանել այդ երևույթի նկատմամբ և նշեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել տարբեր սրճարաններին, ակումբներին և զվարճանքի այլ վայրերին: Վարչապետն ընդգծեց, որ արդեն հանձնարարել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին կազմակերպել զանգվածային առողջ ապրելակերպի հետ կապված քարոզչություն:

«Պետք է գիշերային ակումբներում, զվարճանքի կենտրոններում ներմուծել տարիքային սահմանափակում», — նկատեց Կարեն Կարապետյանը:

*

*