Կարեն Կարապետյան․ «Արցախը մեզ համար սահմանային գիծ է, որտեղ որոշվում է մեր պատվի խնդիրը»

Պետության կառավարիչները մեր զինվորների ու սպաների առջև ունեն անվերադարձնելի պարտք, որքան էլ լավ աշխատեն:
karen-karapetyan

Պետության կառավարիչները մեր զինվորների ու սպաների առջև ունեն անվերադարձնելի պարտք, որքան էլ լավ աշխատեն: Այդ մասին Ալավերդիում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով անվտանգության ապահովման մասին հարցին:

«Հանրապետական կուսակցությանը կարելի է բազմաթիվ մեղադրանքներ ներկայացնել, քննադատել, սակայն քիչ մարդ կգտնվի, ով կարող է Արցախի հարցում քննադատություն հնչեցնել ՀՀԿ-ի նկատմամբ: Արցախը մեզ համար սահմանային գիծ է, որտեղ որոշվում է մեր պատվի խնդիրը: Եթե այդ խնդիրը չլուծենք՝ կարիք չի լինի մնացած խնդիրները լուծել»,- ասաց ՀՀ վարչապետը:

Կարապետյանի խոսքով, որպեսի երկիրը զարգանա, մենք պետք է քաղաքացիական կյանքում ևս ուժեղ հրամանատարներ ունենանք: «Քաղաքացիական կառավարիչները մեր զինվորների, սպաների առջև ունեն անվերադարձելի պարտք, որքան էլ լավ աշխատեն, այն վերադարձնել հնարավոր չէ»,- ասաց կառավարության ղեկավարը:

 

*

*