Կարեն Բոթոյան. «Նման սուտ տեղեկություններ տարածելով սեպ չեք խրի իմ և սևանցու միջև»

Ծեծկռտուք է տեղի ունեցել Կարեն Բոթոյանի ու Սեւանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջեւ:
karen-botoyan

ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մամուլում հրապարակված այն տեղեկությանը, թե երեկ ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ–ից ռեյտինգայինով առաջադրված պատգամավոր Կարեն Բոթոյանի ու Սեւանի հացի գործարանի տնօրեն, թեկնածու Աշոտ Ավետիսյանի կողմնակիցների միջեւ:

«Հավաստիացնում եմ, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը հարգելի հայրենակիցներ, այսօր առավոտյան էլեկտրոնային ԶԼՄ-ներից տեղեկացա, որ թերթերից մեկը գրել է, թե իբր իմ և ՀՀԿ-ի կողմից Գեղարքունիքի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված մեկ այլ թեկնածու Աշոտ Ավետիսյանի համախոհների միջև տեղի է ունեցել վեճ, և մի բան էլ վերածվել ծեծկռտուքի:

Անկեղծորեն զարմացած եմ, որ նման սուտ տեղեկություներ են տարածվում: Հավաստիացնում եմ, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը: Ես և Աշոտ Ավետիսյանը ունենք նորմալ մարդկային հարաբերություններ, կուսակից ընկերներ ենք: Իսկ իմ կողմնակիցները օրենքի շրջանակներում պարկեշտ քարոզարշավ են իրականացնում: Կրկնում եմ, որ նման սուտ տեղեկություններ տարածելով սեպ չեք խրի իմ և սևանցու միջև»,- գրել է պատգամավորը:

*

*