Մեկնարկել է կառավարության անդամների երդման արարողությունը — Երկիր Մեդիա

Մեկնարկել է կառավարության անդամների երդման արարողությունը

Հայաստանի կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ․․․

Հայաստանի կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ նախագահական նստավայրում իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում կտան:

Նախագահական նստավայրում մեկնարկել է կառավարության անդամների երդման արարողությունը:

Կառավարության անդամները կընթերցեն երդման հետևյալ տեքստը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:

Առաջինը երդվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետներ Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը ու Մհեր Գրիգորյանը, այնուհետեւ՝ նախարարները։

 

*

*