Կառավարությունում փոփոխություններ միշտ էլ հնարավոր են

Իր հետագա պաշտոնավարման մասին հարցին ի պատասխան էլ նա նախ տարակուսեց՝ միթե՞ դա այսօրվա ամենակարեւոր հարցերից է։

Այսօր հրավիրված ասուլիսում վարչապետ Կարեն Կարապետյանը վստահեցրեց՝ թիմակիցներից դժգոհ չէ: Որեւէ մեկի հետ ճարահատյալ չի աշխատում եւ դեռ նախորդ կառավարությունից գործող պաշտոնյաների թվում չկան այնպիսիք, որոնցից ցանկանում է ազատվել:

«Իհարկե, փոփոխություններ մշտապես հնարավոր են»,- ասաց նա։

Իր հետագա պաշտոնավարման մասին հարցին ի պատասխան էլ նա նախ տարակուսեց՝ միթե՞ դա այսօրվա ամենակարեւոր հարցերից է։ Այսուհանդերձ նշեց, որ եթե «էֆեկտիվ» աշխատի՝ վարչապետի պաշտոնին կմնա նաեւ 2018-ին:

Պատրաստեց՝

Վանուհի Ավագյանը

*

*