Շատերը մեղադրում են, թե բուհերում որևէ բան չի փոխվել. Փաշինյան

«...կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի»
nikol-pashinyan-aj0111 (1)

Կառավարության նպատակն է ապաքաղաքականացնել բուհերը: Այս մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատերը մեղադրում են, թե բուհերում որևէ բան չի փոխվել, ինչպես նախկինում կար, այսօր էլ իրողությունները շարունակվում են: Պետք է արձանագրենք, որ կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի, և օրենքով չնախատեսված միջամտություններից մենք մեզ դուրս ենք դնում: Բուհերի ինքնակառավարման ճանապարհին մեծ գործ ունենք անելու, այդտեղ մենք նաև դասախոսական կազմին, ուսանողներին կառուցողական ակտիվություն ցուցաբերելու կոչ պետք է հղենք»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ խնդիրը լուրջ համակարգային փոփոխություններ իրականացնելն է:

 

*

*