ԱԺ ՕԵԿ խմբակցությունը կվերանվանվի «Հայկական վերածնունդ»

Կառավարությունը հավանություն տվեց «ԱԺ-ի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։
Karavarutyun (1)

Կառավարությունը հավանություն տվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին եւ հանձնարարվեց սահմանված կարգով ներկայացնել Ազգային ժողով:

Նախագիծը անվանափոխության մասին է, որը հնարավորություն կտա խմբակցություններին կատարել ոչ միայն կազմի, այլ նաեւ անվանման փոփոխություն:

Այս նախագծով ԱԺ ՕԵԿ խմբակցությունը վերանվանվելու է «Հայկական վերածնունդ» խմբակցություն:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ Կառավարությունը ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Մհեր Շահգելդյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի:

 

*

*