Կարեն Կարապետյանը ներկայացրել է կառավարության նոր ծրագիրը

Ըստ Բաղդասարյանի՝ ծրագիրն իր ոճով տարբերվում է նախորդ տարիների ծրագրերից:
varchapet-karen-karapetyan

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ՀՀԿ անդամներին է ներկայացրել կառավարության գործունեության նոր ծրագիրը:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ վարչապետն անդրադարձել է կառավարության ծրագրի մանրամասներին:

«Վարչապետն իր և կառավարության անդամների կողմից վստահորեն պատրաստակամություն է հայտնում իրականացնել ծրագիրը և հասնել ներկայացված թվային ցուցանիշներին»,- ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ ծրագիրն իր ոճով տարբերվում է նախորդ տարիների ծրագրերից:

Հանրապետական խմբակցության ղեկավարը համոզմունք հայտնեց, որ հինգ տարի անց Հայաստանը կլինի այնպիսին, ինչպիսին ներկայացված է ծրագրով:

«Կունենանք աճողական Հայաստան»,- ընդգծեց Վահրամ Բաղդասարյանը:

*

*