Կառավարությունում քննարկվում է Մանվել Գրիգորյանի գործով ԱԺ նիստ հրավիրելու հարցը

Ըստ այդմ՝ առաջարկվել է ատահերթ նիստը գումարել հունիսի 19-ին՝ ժամը՝ 11-ին։

Այսօր կառավարությունը հրավիրել է արտահերթ նիստ՝ «Երկրապահ կամավորական միության» նախագահ, ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնամխելիությունից զրկելու մասին հարցը ԱԺ-ում քննարկելու համար։

ԱԺ արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը զեկուցել է, որ, ըստ Սահմանադրության, այն հարցերը, որոնք ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում չեն սպառվել, կարող են տեղափոխվել դրա համար հրավիրվող արտահերթ նստաշրջան։

Ըստ այդմ՝  առաջարկվել է ատահերթ նիստը գումարել հունիսի 19-ին՝ ժամը 11-ին։ Գործադիր մարմնի անդամները հավանություն տվեցին նախագծին:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը քննարկելու օրակարգով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար:

*

*