Կառավարության կազմը կլքեն երկու նախարարներ

Վարչապետի հրաժարականից հետո արդեն լուրեր են շրջանառվում ոչ միայն նոր վարչապետի, այլեւ կառավարության կազմի մասին։
beglaryan-khachatryan

Վարչապետի հրաժարականից հետո արդեն լուրեր են շրջանառվում ոչ միայն նոր վարչապետի, այլեւ կառավարության կազմի մասին։ Ու եթե վարչապետի առումով կարծես արդեն ամեն ինչ հստակ է, գործադիրի ղեկավար կդառնա Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ապա կառավարության կազմի մասին լուրերի շրջապտույտի բուռն շրջանը թերեւս առջեւում է։

Ո՞ր նախարարները կմնան, որո՞նց հրաժեշտ կտանք։

«Երկիր մեդիայի» տեղեկություններով, առայժմ հստակ է, որ իրենց պաշտոնները կթողնեն ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը։

*

*