Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած նախագծին

Առաջարկվում է գործատուին հնարավորություն ընձեռել...
karavarutyun

Գործադիրը բացասական եզրակացություն տվեց «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը նշեց, որ Ազգային ժողովի պատգամավորների ներկայացրած նախագծով առաջարկվում է գործատուին հնարավորություն ընձեռել պայմանագրով սահմանված պարտականություններն ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում աշխատողի հետ լուծելու աշխատանքային պայմանագիրը՝ նախքան դրա գործողության ժամկետի լրանալը:

«Այդ կապակցությամբ կառավարությունն առաջարկում է օրենքի նախագծով քննարկվող հոդվածը թողնել անփոփոխ: Նկատի պետք է ունենալ, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի գործող կարգավորումների համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմք է հանդիսանում նաև աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականություններն առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելը, այսինքն՝ օրենսգրքում արդեն իսկ առկա է համանման կարգավորում»,- ասաց Մանե Թանդիլյանը:

*

*