Օրակարգում կառավարության կառուցվածքային փոփոխություններն են

Առաջին ընթերցումից հետո նախագծում էական փոփոխություններ չեն արվել։

Կառավարության նիստերը կլինեն դռնբաց՝ բացառությամբ վարչապետի պատճառաբանված որոշմամբ նիստը կամ դրա մի մասը դռնփակ անցկացնելու դեպքերի: Ազգային ժողովում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցման ժամանակ ասել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նախարարի խոսքով՝ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը նախատեսվել է որպես հայեցողական պաշտոն, եւ սահմանվել են որոշակի չափորոշիչներ՝ նշված պաշտոնում նշանակում կատարելու համար:

Նախագծի համաձայն պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, 25 տարին լրացած, հայերենին տիրապետող. ինչպես նաեւ առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ անձը:

Մանրամասները՝ տեսանյութերում։ 

Պատրաստեց՝

Անահիտ Հովհաննիսյանը

*

*