Վարչապետը նորանշանակ նախարարներից ակնկալում է համարձակ քայլեր

«Ունեք հնարավորություն ձեր երազած ոլորտը սարքել, երկիր զարգացնել ու՝ մթնոլորտ փոխել»,- ասաց Կարեն Կարապետյանը:
karen-karapetyan

Կառավարության հերթական նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորեց նորանշանակ նախարարներին: Անդրադառնալով ֆինանսների նախարար Վարդան Արամյանին նշեց, որ ֆինանսական աշխարհում նա հայտնի անձնավորություն է, եւ ըստ վարչապետի, նրան հարկ չկա ներկայացնելու։

«Կարծում եմ՝ նա իր առջեւ դրված խնդիրները շատ լավ գիտի»- ասաց վարչապետը, ապա ներկայացրեց մնացած երեք նախարարներին՝ նշելով, թե ինչ չափանիշներով են նրանք ընտրվել որպես նախարար:

«Երեքն էլ հանդիսանում են այդ ոլորտների կառավարիչներ, բավական լավ են դրսեւորել իրենց, համեստ են ու պարկեշտ, կառավարման համակարգի լավ հատկանիշների կրողներ են: Մեծ ակնկալիքներ ունենք, որ նրանք կվերանայեն այդ ոլորտների կառավարումը, կներկայացնեն ծրագիր, թե ոնց են պատկերացնում իրենց ոլորտների զարգացումը: Քննարկում ենք նաեւ հայտանիշների հարցը, որոնցով կգնահատվեն նախարարների աշխատանքները, կարեւոր կլինի ներդրումների ներգրավման հայտանիշը: Վարչապետը նրանցից ակնակալում է շատ համարձակ քայլեր, ռեալ համարձակ քայլեր:

«Ունեք հնարավորություն ձեր երազած ոլորտը սարքել, երկիր զարգացնել ու՝ մթնոլորտ փոխել»,- ասաց վարչապետը:

Արաջին հանձնարարականը Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին։ Նախարարը պետք է իրականացնի խաղողի մթերման գործընթացը։ Վարչապետի խոսքով՝ ամեն տարի այդ հարցը բազմաթիվ խնդիրներ է հարուցում: Կարեն Կարապետյանը շեշտեց, որ պետք է մշակել այնպիսի հայեցակարգ, որ խաղողի մթերման հարցը լուծվի:

Նա նշեց, որ տեղյակ է Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում ստեղծված վիճակին, գյուղացիների բողոքին, նշեց, որ այդ գյուղից խաղող է մթերվել, բայց իր պարտավորությունները մթերող ընկերությունը չի կատարել: Վարչապետն առաջարկեց խնդրի լուծման երկու տարբերակ, մեկը, որ պետությունը ֆինանսավորում ու այդ ոլորտի ամբողջ կառավարությունը վերցնում է իր վրա: Կարեն Կարապետյանի կարծիքով՝ պետությունը չի կարող լավագույն կառավարիչը լինել, եւ պետությունը պետք է ամենօրյա հսկողություն սահմանի խնդրի վրա:

«Վերամշակող ձեռնարկությունները ունեն ժանգոտած կառավարման համակարգ, մանրամասն դրա մասին կխոսենք»,- ասաց Կարեն Կարապետյանը:

*

*