Կարապետյանն ուղղեց ինքն իրեն եւ շնորհավորեց քաղաքապետին

Իսկ բացթողումը Կարապետյանը կատակեց-հիմնավորեց նրանով, որ Ժամանակավոր կառավարություն է, այդ իսկ պատճառով վրիպումներ են թույլ տալիս։
karen-taron

Կառավարության այսօրվա նիստում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, շտկելով իր բացթողումը, շնորհավորեց նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

«Մոռացել ենք, շնորհավորում ենք պարոն քաղաքապետին՝ ընտրության հետ կապված, ցանկանում ենք նորանոր հաջողություններ:  Մենք ամեն ինչով սատարելու ենք, որ Երևանը դառնա ավելի լավը», — ասաց Կարեն Կարապետյանը։

Իսկ բացթողումը Կարապետյանը կատակեց-հիմնավորեց նրանով, որ Ժամանակավոր կառավարություն է, այդ իսկ պատճառով վրիպումներ են թույլ տալիս։

*

*