Կառավարության օպտիմալացումը արդյունավետ չէ. Արթուր Խաչատրյան

«Այդ կրճատված 10 000 քաղաքացիների հետ ի՞նչ ենք անելու...»
artur-khachatryan

Կառավարության օպտիմալացումը արդյունավետ չէ, նախարարությունների միավորումը՝ անտրամաբանական: Գործադիրի ծրագրով առաջարկվող մի շարք փոփոխությունների հետ կապված իր մտահոգություններն է հայտնել ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի մասնագիտական հանձնախմբերի խորհրդի անդամ Արթուր Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ հիմնավորված չէ հաստիքների կրճատման անհրաժեշտությունը: Դրանով կարելի է միայն գումար խնայել, բայց արդյունավետությունը չի բարձրանա: Բացի դրանից՝  անհասկանալի է նաեւ պետական ապարատից հեռացվող քաղաքացիների ճակատագիրը: Նա մտահոգ է կրճատվող հազարավոր քաղաքացիների ճակատագրով։

«Այդ կրճատված 10 000 քաղաքացիների հետ ի՞նչ ենք անելու, տոմս ենք առնելու, ասենք գնա Չուկոտկա՞,  մեզ մի խանգարի՞, վերապատրաստման դասընթացնե՞ր ենք կազմակերպելու, նպաստնե՞ր ենք տալու, որը խժռելու է այդ խնայողությունները: Ինչ ենք անելու նրանց հետ, դեռ հայտնի չէ»,- նշել է նա։

Արթուր Խաչատրյանը նաեւ հարց է հնչեցրել, գուցե օպտիմալացմամբ խնայվում են գումարներ, որ 105-ի փոխարեն ունենան 132 պատգամավոր:

*

*