Կառավարությունը հրաժարական տվեց

Յոթնօրյա ժամկետում հայտնի կլինի նոր վարչապետի անունը։
armen-sargsyan-karen-karapetyan

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 9-ին ընդունել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին եւ ընդունել կառավարության հրաժարականը:

Հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում (ապրիլի 9-16-ը), ԱԺ խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ։

Կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

armen-karavar

*

*